ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Դուբայի օդանավակայնում կործանվել է ոչ մեծ ինքնաթիռ: ՌԻԱ Նովոստին, հղում անելով Dubai Media Office-ի մամուլի ծառայությանը, տեղեկացնում է, որ աղետի հետևանքով օդանավում գտնված չորս անձանցից երկուսը մահացել են։
Մամուլի ծառայության հայտարարության համաձայն, ավիավթարի հետևանքով մահացել են Diamond-43 ինքնաթիռի հրամանատարը և նրա օգնականը։
Հինգշաբթի երեկոյան Դուբայի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած վթարի հետևանքով հետաձգվել են մի շարք չվերթներ. ևս մի քանիսը ուղղորդվել են Դուբայի երկրորդ օդանավակայան՝ Dubai World Central։ Ներկա պահին Դուբայի գլխավոր օդանավակայանը գործում է սովորական ռեժիմով։
Կործանված ինքնաթիռը կատարել է օդային հսկողության գործառույթներ և պատկանել է Honeywell ընկերությանը։