Դանակահարություն Կոտայքում. 33–ամյա տղամարդը ձերբակալվել է

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, 34-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Կոտայքում  33–ամյա տղամարդը դանակահարել է 34–ամյա քաղաքացուն։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 34-ամյա տղամարդու դանակահարության հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Լեհաստանում թուրք ուսանողները սպառնում են թափել քրդերի արյունը

Ինչպես տեղեկացվում է, 2019 թվականի մայիսի 14-ին, ժամը 18:45-ին,  «Ռ.Հարությունյանի անվան Աբովյան ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի և որովայնի ծակած-կտրած թափանցող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Աբովյան քաղաքի՝ 1984 թվականին ծնված բնակիչը և հայտնել, որ իրեն դանակահարել են:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, 34-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Կոտայքի մարզի բնակիչ է՝ ծնված 1986 թվականին. վերջինս ձերբակալվել է:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դատահետաքաբանական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: