Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դատարանում են. լուսանկարներ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Արցախի նախկին ու ներկա նախագահներին ծափողջույններով դիմավորեցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու մասին դատարանին երաշխավորություն ներկայացրած Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը քիչ առաջ ներկայացան Երևանի ընդհանուր իրավասության դատարան։

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դատարանում են. լուսանկարներ

Դատավարությանը ներկա քաղաքացիները ծափողջույններով դիմավորեցին նրանց։

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դատարանում են. լուսանկարներ

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան։

Նրանք երաշխավորում են, որ ազատ արձակվելու դեպքում Քոչարյանը պատշաճ վարք կդրսևորի, չի խանգարի քննությանն ու Քրեական օրենսգրքով արգելված գործողություններ չի անի։

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը պետք է ներկայանան դատարան, իրենց մոտեցումը վերահաստատեն։ Այդ է պահանջում Քրեական դատավարության օրենսգիրքը, բացի այդ, դատարանը պետք է երաշխավորողին պարզաբանի իրավունքներն ու պարտականությունները, միաժամանակ նրան նախազգուշացնի հետևանքների մասին, եթե մեղադրյալը ոչ պատշաճ վարքագիծ դրսևորի։