Ամենաթանկարժեք դերասաններից մեկը դարձել է չինական ընկերության դեմքը

«Երկաթե մարդը» նկարվել է նոր սմարթֆոնի գովազդում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. OnePlus չինական ընկերությունը հայտարարել է, որ իրենց ապրանքանիշի նոր դեմքն է դարձել դերասան Ռոբերտ Դաունի կրտսերը՝ աշխարհահռչակ Տոնի Սթարքը («Երկաթե մարդը»):

Դերասաննն արդեն նկարահանվել է ընկերության նոր գովազդային տեսահոլովակում`OnePlus 7 Pro սմարթֆոնը ձեռքին:

​Արտադրողն այս շաբաթ ներկայացրել է OnePlus 7 և OnePlus7 Pro սմարթֆոնները, որից հետո ընկերության հնդկական բաժնի ղեկավարը՝ Վիկաս Ագարվալը, հայտնել է, որ ընկերությունը նախապատրաստական աշխատանքներ է սկսել խելացի հեռուստացույց OnePlus TV-ի թողարկման համար:

Նշենք, որ Ռոբերտ Դաունի կրտսերը միայն 2018 թվականին 81 միլիոն դոլար էր աշխատել։