Սպորտային պարերի աշխարհի առաջնությանը Երևան կժամանեն ուժեղագույն զույգեր ամբողջ աշխարհից

Մրցաշարի կազմակերպիչները համոզված են, որ աշխարհի առաջնության անցկացումը խթան կհանդիսանա Հայաստանում սպորտային պարերի զարգացման համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Աշխարհի շուրջ 35 երկրից ուժեղագույն զույգերը կհավաքվեն Երևանում մասնակցելու սպորտային պարերի աշխարհի առաջնությանը, որն առաջին անգամ անցկացվում է Հայաստանում։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի սպորտային պարերի Ֆեդերացիայի գործադիր տնօրեն Սուրեն Մխիթարյանը։

Սպորտային պարերի աշխարհի առաջնությանը Երևան կժամանեն ուժեղագույն զույգեր ամբողջ աշխարհից

«Մասնակցության հայտ է ներկայացրել 170 զույգ տարբեր երկրներից` Կանադայից մինչև Վիետնամ, Ռուսաստանից մինչև ԱՄՆ։ Սպասում ենք, որ մինչև հայտերի ընդունման ավարտը դրանց քանակը կավելանա ու կդառնա մինչև 200», – ասաց Մխիթարյանը։

Սպորտային պարերի աշխարհի առաջնությանը Երևան կժամանեն ուժեղագույն զույգեր ամբողջ աշխարհից

Հայաստանն Աշխարհի առաջնությանը կներկայացնի 20-30 զույգ։ Բացի այդ, կան նաև հայ մասնակիցներ, որոնք կներկայացնեն Ռուսաստանը։

Ֆեդերացիայի արտաքին հարցերի պատասխանատու Ալբերտ Հակոբյանը համոզված է, որ սա պատմական իրադարձություն է։ Հայաստանում նման մակարդակի և մասշտաբի պարային մրցաշար առաջին անգամ է անցկացվում։

Սպորտային պարերի աշխարհի առաջնությանը Երևան կժամանեն ուժեղագույն զույգեր ամբողջ աշխարհից

«Ժամանակն է, որ Հայաստանում սպորտային պարերը նոր մակարդակի հանենք։ Համոզված եմ, որ այս միջոցառումը խթան կհանդիսանա մեր երկրում պարերի զարգացման համար։ Կարևորը` կա ցանկություն և կա պետության աջակցությունը», – ասաց Հակոբյանը։

Նա նշեց, որ ժյուրիի կազմում ընդգրկված է միջազգային մակարդակի 12 մրցավար աշխարհի 12 երկրներից։

Ֆեդերացիայի ներկայացուցիչ Իրինա Ֆիլիպչուկն իր հերթին ընդգծեց, որ շուտով հայ մարզիչները նաև միջազգային մակարդակի մրցավարի կարգ կստանան։ Այն ստանալու համար ցանկացած երկրի մարզիչ պետք է քննություն հանձնի։

Մինչև 21 տարեկանների սպորտային պարերի Աշխարհի առաջնությունը Հայաստանում կանցկացվի մայիսի 18-ին։ Այն կհեռարձակեն հեռուստատեսությամբ և առցանց։ Մրցանակային ֆոնդը 5 հազար եվրո է։ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն այս մրցաշարի անցկացման համար 15 մլն դրամ է հատկացրել։