Օրվա կադր․ Թրամփը` փոխնահանգապետի ոտքերին

Ամերիկյան Լուիզիանա նահանգի փոխնահանգապետը Թրամփին դիմավորելիս նրա դիմանկարով գուլպաներ է հագել։
Sputnik

Լուիզիանայի փոխնահանգապետ Բիլի Նանգեսերը դիմավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նրա դիմանկարով գուլպաներ հագին։ Նախագահն այսօր աշխատանքային այցով Լուիզիանա էր մեկնել։

Երջանիկ Բիլիի ու Թրամփի լուսանկարը մեծ տարածում է ստացել սոցցանցերում։ Փոխնահանգապետը ինքն էլ է տարածել լուսանկարիչ Ջիմ Վուդսի Twitter-ում հրապարակած լուսանկարը։ Հեղինակը այն մեկնաբանել է «գուլպաները նորից հզոր դարձնենք» (Make Socks Great Again) հեշթեգով։

Օրվա կադր․ Թրամփը` փոխնահանգապետի ոտքերին

Եթե ուզում եք փոխնահանգապետի գուլպաներից ունենաք, ապա Amazon առցանց-խանութում դրանք կարելի է ձեռք բերել 27,49 դոլարով։

«Գուլպաներ` փափուկ, շքեղ մազերով, որը դուք կարող եք հարդարել, սանրել, մազակալով ամրացնել ու անել այն ամենը, ինչ կցանկանաք», - նշված է գուլպայի նկարագրության մեջ։