Նոր iPhone-ը նարդոսի ու դոլարի գույն կստանա

Լրագրողը հաստատել է այն խոսակցությունները, որ Apple-ի նոր սմարթֆոնը արտասովոր գույներ կունենա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը Twitter-ի իր էջում հրապարակել է iPhone XR 2019 սմարթֆոնի հետնամասի կտորների լուսանկարներ: Ինչպես անցած տարվա մոդելը, այդպես էլ այս մեկը սպառողին է առաջարկվելու 6 գույնի կորպուսով, որոնցի երկուսը` կանաչն ու նարդոսի գույնը, երբևէ չեն օգտագործվել:

Գուրմանի խոսքով՝ այս երկուսը փոխարինելու են երկնագույնին և մարջանագույնին:

​iPhone XR 2019-ը կներկայացվի Apple ամենամյա աշնանային ցուցադրությանը iPhone XI-ի և iPhone XI Max-հետ: Սմարթֆոնը կարժենա մոտավորապես 700 դոլար: