Նիկոլ Փաշինյանը ցնցված է. ինչ են հյուրասիրել վարչապետին և նրա կնոջը Չինաստանում

Փաշինյանը նշել է, որ Չինաստանում ամեն ինչ անում են, որ իրենք անմոռանալի տպավորություններ ունենան Պեկինից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկին Աննա Հակոբյանը Չինաստանում ոչ միայն պաշտոնական հանդիպումներ և քննարկումներ են ունենում, այլ նաև վայելում են չինացիների հյուրընկալությունը։

Ինչո՞վ կարող է Հայաստանը կարևոր լինել Չինաստանի համար. Պեկինը խնդիրներ ունի Անկարայի հետ

Այս մասին պարզ է դառնում վարչապետի Facebook—ում հրապարակած լուսանկարից։

«Չինաստանի մեր գործընկերներն ամեն ինչ անում են, որ մենք անմոռանալի տպավորություններով հեռանանք Պեկինից: Ավելի քան ստացվել է:

Այսօր էլ՝ ինձ ու Աննային հրավիրեցին 150 տարվա մի ռեստորան՝ «Բադ պեկինյան ձևով» փորձելու»,–գրել է Փաշինյանն ու հավելել, որ ցնցված է չինական հյուրընկալությունից:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին աշխատանքային այցով մեկնել է Չինաստան։ Նա արդեն հասցրել է հանդիպում ունենալ ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ, իսկ մայիսի 15-ին ելույթ է ունեցել «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին։