Ով ինչպիսի տեսք ունի, ով որքան է մերկացել. դիտեք Կաննի 72–րդ միջազգային կինոփառատոնի բացման ընթացքում նկարված Sputnik Արմենիայի լուսանկարների շարքում:
Այս տարվա մրցութային ծրագրում ներկայացված են ինչպես դեբյուտանտներ, այնպես էլ աշխարհահռչակ ռեժիսորներ։
Մենք կլուսաբանենք Կաննի կինոփառատոնը հենց տեղից, իսկ առայժմ առաջարկում ենք դիտել կարմիր գորգի լուսանկարները։ Տարատեսակ աստղերի հանդիսավոր մուտքը պակաս ուշադրություն չի գրավում, քան փառատոնի գեղարվեստական մասը։
Լուսանկարիչը մեր միակ և անկրկնելի Ասատուր Եսայանցն է։
Վայելե՛ք նրա աշխատանքի պտուղները։
Հիշեցնենք, որ այս տարի Կաննի 72–րդ միջազգային կինոփառատոնի հիմնական մրցույթում 17 ֆիլմեր են, ներառյալ Դարդեն եղբայրների, Թերենս Մալիկի, Քեն Լոուչի, Քսավյե Դոլանի նոր աշխատանքները։