ՌԱԴԻՈ

«Իրականում». Մոտ ապագայում Արցախյան հիմնախնդրի զարգացումներում նորություններ կլինեն

Իրականում Արցախյան հիմնախնդրի հետ կապված զարգացումներն արդեն սարերի հետևում չեն: Երկար սպասելուց հետո, կարծես թե, եկել է այն պահը, երբ երեք կողմից էլ ինչ-որ որոշումներ են պահանջվելու:
Sputnik
«Իրականում». Մոտ ապագայում Արցախյան հիմնախնդրի զարգացումներում նորություններ կլինեն

Ինչպիսին են լինելու այդ որոշումները, դեռ ոչ ոք չի կարող ասել, քանի որ, եթե նույնիսկ ինչ-որ պայմանավորվածություններ կան, դրանք մշուշով են պատված: Արդեն ինչ-որ պաշտոնական ու ոչ պաշտոնական հանդիպումներ են տեղի ունեցել թե՛ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների, թե՛ արտգործնախարարների միջև։ Շուտով հերթական անգամ Մինսկի խմբի համանախագահներին ենք տարածաշրջանում սպասում… Սակայն, այս ամենով հանդերձ, լրահոսը, որը ստանում ենք, բավականին սահմանափակ է:

Հեղինակ՝ Արման Վանեսքեհյան