ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. ՀՀ նախագահի Facebook–յան պաշտոնական էջում լուսանկար է հրապարակվել, որտեղ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ` Նունե Սարգսյանի ու 3 թոռնիկների հետ է։ Նախագահական ընտանիքն այսպես է անդրադարձել է այսօր աշխարհում նշվող Ընտանիքի միջազգային օրվան։
«Շնորհավոր ընտանիքի միջազգային օրը»,– գրված է լուսանկարին կից մեկնաբանությունում։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 25 տարի առաջ մայիսի 15-ը հռչակել է որպես Ընտանիքների միջազգային օր: Արդեն քառորդ դար է` այս օրն աշխարհում նշվում է հիմնականում ընտանիքների բազմաթիվ խնդիրներին ուշադրություն հրավիրելու համար։