Դավիթ Տոնոյանն ու Սերգեյ Արենին քննարկել են հայ–ռուսական համագործակցության խնդիրներ

Զրուցակիցները քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի պատվիրակությանը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Սերգեյ Արենինի գլխավորությամբ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Դավիթ Տոնոյանն ու Սերգեյ Արենին քննարկել են հայ–ռուսական համագործակցության խնդիրներ

Հանդիպման ընթացքում ընդգծվել է հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի բարձր մակարդակը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ուղղությունների լայն շրջանակ, կարծիքներ փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: