Չմարող կրքեր Պոլսո պատրիարքի ընտրություններից առաջ․ ինչպես են բաշխվել ուժերը Թուրքիայում

Հնարավոր է՝ հունիսի 23-ից հետո Ստամբուլում կայանան Պոլսո պատրիարքական փոխանորդի ընտրությունները։ Փորձագետները վստահ են, որ կընտրվի Արամ Աթեշյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Հայ առաքելական եկեղեցու Պոլսո պատրիարքական տեղապահի ընտրությունները կարող են մեկնարկ դառնալ հենց պատրիարքի  ընտրության գործընթացի համար։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ստամբուլի «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը։

Ո՞վ կդառնա Պոլսո պատրիարք, և ի՞նչ դիրքորոշում ունի հայ համայնքը. թոհուբոհը սկսվել է

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն այցելել է Պոլսո պատրիարքարան, որից հետո հայտնել է, որ փոխանորդի ընտրությունները կկայանան հունիսի 23-ից հետո։

Նա նշել է, որ այդ պահին այդ պաշտոնի համար երկու թեկնածու կա․ ներկայիս փոխանորդ Արամ Աթեշյանը ու եպիսկոպոս Սահակ Մաշալյանը։ Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական խորհուրդը փոխանորդի կարող է ընտրել Ստամբուլում հունիսի 23-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններից հետո, ու միայն դրանից հետո կմեկնարկի պատրիարքի ընտրության գործընթացը։

«Պարտադիր չէ, որ հենց փոխանորդը պատրիարք ընտրվի։ Նրա դերը շատ աննշան է ու նա գրեթե չի կարող ազդել ընտրությունների արդյունքի վրա», - կարծում է Գոչունյանը։

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նույնպես կարծում է, որ փոխանորդի դերը բացառապես կազմակերպչական է, սակայն նա նշում է, որ հայկական համայնքը մտավախություններ ունի կապված հնարավոր հաղթողներից մեկի՝ Աթեշյանի ոչ միանշանակ կերպարի ու նրա ապակառուցողական դիրքորոշման հետ։

Էրդողանն ավելի ագրեսիվ է դարձել. փորձագետը գիտի` ինչպես «սանձել» Թուրքիային

«Այդ ընտրությունները տեխնիկապես անհրաժեշտ քայլ են ու չեմ կարծում, որ հարցն այդքան լուրջ է դրված։ Խնդիրներ կառաջանան, եթե Աթեշյանը փորձի միջամտել պատրիարքի ընտրության գործընթացին ու չարաշահի իր լիազորությունները։ Այդ ժամանակ համայնքը պետք է համախմբվի ու նրան արժանի հակահարված տա», - ընդգծեց թուրքագետը։

Մելքոնյանը թերահավատորեն է մոտենում նաև Մաշալյանի թեկնածությանը, քանի որ նախկինում նա բազմիցս վճռական հայտարարություններ է արել, բայց իր խոսքին հավատարիմ չի մնացել։ Թուրքագետը չի բացառում, որ փոխանորդի ընտրությունների ժամանակ էլ նա հետ քայլ անի։

Հիշեցնենք՝ Պոլսո 62-ամյա պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը վախճանվել էր մարտի 8-ին` ավելի քան 10 տարվա ծանր հիվանդությունից հետո: Արդեն մի քանի տարի փոխանորդի պաշտոնը զբաղեցնում է Արամ Աթեշյանը։ Աթեշյանի և կրոնական ժողովի ընդհանուր ստորագրությամբ արդեն իսկ դիմում է ներկայացվել Ստամբուլի նահանգապետարան` Պոլսո հայոց 85-րդ պատրիարքի ընտրության ժամանակացույցը պետական մարմինների հետ համաձայնեցնելու: