Արգելվել է Ռուսաստանից թռչնամսի ներմուծումը Հայաստան. ո՞րն է խնդիրը

Որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով ՌԴ Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերում արձանագրված Նյուքասլ հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) կայքէջում հրապարակված տեղեկատվությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Արգելվել է Ռուսաստանի որոշ մարզերից թռչնամսի, ձվի մուտքը Հայաստան։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից։

Զատկին ձուն չի թանկանա, բայց հացի ու հավի մսի հարցում բարդ իրավիճակ կլինի

«ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, թռչնի Նյուքասլ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ 2019թ. մայիսի 17-ից արգելվում է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և  միջադիրների ներմուծումը»,–ասված է հայտարարության մեջ:

Որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերում արձանագրված Նյուքասլ հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկատվությունը: