ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Մոսկվա–Միլան չվերթն իրականացնող ուղևորատար Boeing-737–ը շտապ վերադարձել է «Վնուկովո» օդանավակայան այն բանից հետո, երբ չի կարողացել փակել շասսիները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին է հայտնել օդանավակայանի աղբյուրը։
«Ինքնաթիռն այժմ պտտվում է օդանավակայանի վրա, վառելիք է սպառում», – ավելացրել է գործակալության զրուցակիցը։
Հայտնի է, որ Boeing 737-800–ի մոտ Վնուկովոյից դուրս գալիս տեխնիկական խնդիրներ են առաջացել շասսիի հետ։ Հրամանատարը որոշում է կայացրել դադարեցնել թռիչքը և այժմ վառելիք է սպառում «Վնուկովո» օդանավակայանի վրա սպասման գոտում անվտանգ վայրէջք կատարելու համար։ Ինքնաթիռում 109 ուղևոր կա։