Ովքե՞ր են սերիալների լավագույն չարագործները. առաջին տեղում կին է

The Independent պարբերականը կազմել է սերիալների ամենասարսափեցնող չարագործների ցուցակը։ Գլխավոր անտագոնիստ է դարձել կին կառավարիչը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. «Գահերի խաղը» սերիալի Սերսեա Լանիստերը, որին մարմնավորում է դերասանուհի Լինա Հիդին, The Independent–ի վարկածով դարձել է ամենահայտնի չարագործը։

Փաշինյանը սովորեցնում է` ինչպես սերիալների միջոցով հասարակությանը կրթել

Պարբերականը գրում է, որ հերոսուհին սպառնալիքի տակ է դնում ցանկացած մարդու անվտանգությունը, որը նրա հետ հայտնվում է նույն տեսարանում, և ստիպում է նյարդայնանալ նույնիսկ ամենահանգիստ հանդիսատեսին։

Երկրորդ տեղում է կանանց բանտի հսկիչ Ջիմ Ֆեները «Վատ աղջիկներ» բրիտանական սերիալից։

Երրորդ տեղում է Գայ Բալթիմորը «Աստղային հածանավ Գալակտիկա» սերիալից, որին մարմնավորել է Ջեյմս Քելիսը։

Չորրորդ տեղում է Գուստավո Ֆրինգը «Վատից վատը» սերիալից։ Վարկանիշի հինգերորդ հորիզոնականում է Ջիպ Ռոզետին «Ընդհատակյա կայսրություն» սերիալից։