Կիքս, որի վրա ծիծաղողները Հայաստանի Հանրապետությանն են ծաղրում

Կիքսերը տարբեր են լինում. վրիպակի ու բացթողման համար ոչ ոքի չարժի մահապատժի ենթարկել։ Բայց այն, ինչ եղավ այսօր «Արևելյան գործընկերության» կայքից ջնջված նկարի հետ, արդեն չափից դուրս է։ Հատկապես, եթե խոսքը հարգարժան պետության մասին է։
Sputnik

Չենք պատմի` «Արևելյան գործընկերության» կայքում այսօր հրապարակված (ու արդեն ջնջած) լուսանկարում ով որտեղ է կանգնած։ Այն պարզ պատճառով, որ տեղի ունեցածը պարզապես փնթիության դրսևորում չէ։

Այն, որ լուսանկարում մեկ այլ պետության առաջնորդը փակել է Նիկոլ Փաշինյանին, պետական, ոչ թե մասնավոր արձագանքի առիթ է։

Կայքի ադմինիստրատորների արածը փնթիություն է ու կիքս։ Իսկ այն, որ այդ կադրը մեծ տարածում գտավ հայրենական լրատվամիջոցներում (ընդ որում` հիմնականում կառավարամետ համարվող)  կարելի է գնահատել միայն որպես ծաղրանք պետության  նկատմամբ։

Կիքս, որի վրա ծիծաղողները Հայաստանի Հանրապետությանն են ծաղրում

Կարելի է տարբեր կերպ վերաբերվել Նիկոլ Փաշինյանին ու «թավշյա» իշխանափոխությունից հետո երկրի ղեկավարությունը ստանձնած թիմին։ Կարելի է ամբողջ ուժով հիանալ, կարելի է խիստ ընդդիմություն լինել, ցանկալի է` կառուցողական ընդդիմություն, որ ջղայնությունն անիմաստ չլինի։ Քննադատել  հույսով, որ (դեռ) սակավաթիվ հաջողությունները նորմա դառնան։

Կարելի է տեղական լրատվամիջոցներում էլ տարածել այդ լուսանկարը. խոսքի ազատությունը, իհարկե, ամենից կարևոր է։ Կարելի է ծիծաղել, չարախնդալ։ Բայց պետք է հասկանալ, որ սեփական պետության ոչնչացումը ուղիղ ճանապարհ է դեպի դրա կորուստը։

Ձեզ դուր է գալիս, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետն է, թե ոչ՝ զուտ ձեր անձնական գործն է, բայց այդ մարդն այսօր մարմնավորում է հայկական պետությունը, ու ոչ ոք իրավունք չունի ստորացնել այդ պետությունը։

Իսկ թե ժամանակին ինչ արեցին այն մարդկանց հետ, որոնք փորձում էին անել դա, բոլորին է հայտնի։

Իհարկե կիքս է, իհարկե սխալ է, բայց կարծես այդ միջադեպը պետք է արժանի ու համարժեք արձագանք ստանա։ Պարզապես խիստ հայտարարություն պետության կողմից այն մասին, որ նման բաներն անթույլատրելի են ու որ կադրերն ավելի լավ պետք է ընտրեն։

Չեմ ցանկանում վիրավորել գործընկերներիս ու ընդհանրապես որևէ մեկին, բայց այս դեպքում հիշում եմ դասականի արտահայտությունը. «Ու՞մ վրա եք ծիծաղում։ Ինքներդ ձեր վրա եք ծիծաղում»։