Կառավարության մասնաշենքում ռումբ կա՞. ԱԻՆ–ն ահազանգ է ստացել. լուսանկարներ

Փրկարարները տարհանել են աշխատակիցներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Մայիսի 14-ին, ժամը 14:18-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները տարհանել են աշխատակիցներին:

Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: