ՀՀ ՊՆ պատվիրակությունը մեկնել է Մինսկ` ռազմական տեխնիկայի միջազգային ցուցահանդեսին

ՀՀ պաշտպանության նախարարության աշխատանքային խումբը մասնակցելու է նաև ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին առընթեր գործարար խորհրդի և գովազդացուցահանդեսային գործունեության հարցերով համակարգող խորհրդի նիստերին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 Մայիս — Sputnik. ՀՀ ՊՆ պատվիրակությունը մեկնել է Մինսկ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությունը Բելառուսում մասնակցում է «Միլեքս-2019» սպառազինության և ռազմական տեխնիկայի 9-րդ միջազգային ցուցահանդեսին։

ՀՀ պաշտպանության նախարարության աշխատանքային խումբը մասնակցում է նաև ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին առընթեր գործարար խորհրդի և գովազդացուցահանդեսային գործունեության հարցերով համակարգող խորհրդի նիստերին: