Հայաստանը ճիշտ «փաթեթավորելու» համար հավաքվել են ՏՏ ու զբոսաշրջության ոլորտի մասնագետները

«Նորարարական տեխնոլոգիաները տուրիստական ոլորտում» համաժողովի մասնակիցները քննարկել են Հայաստանի տուրիստական ապրանքի ներկայացման հարցերն ու ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Հայաստանը մեծ զբոսաշրջային ներուժ ունի, բայց այն կարելի է ավելի արդյունավետ օգտագործել, եթե ոլորտի ներկայացուցիչներն ավելի համախմբված գործեն ու ժամանակակից տեխնոլոգիաներ ներդնեն։

Ապրեսյան․ «Այս ամառ զբոսաշրջիկների թիվը կաճի մոտ 10 տոկոսով»

Հենց այդ եզրակացությանն են հանգել «Նորարարական տեխնոլոգիաները տուրիստական ոլորտում» համաժողովի ավելի քան 200 մասնակիցները, որոնք ներկայացնում էին զբոսաշրջության, տեղեկատվական ոլորտներն ու HoReCa ցանցը։

Մասնակիցների կարծիքով` հենց այս համաժողովը կարող է համախմբող հարթակ դառնալ։ Այստեղ ներկայացված են լյուքս դասի հյուրանոցների առանձնահատկությունները, վիրտուալ իրականությունը, միջազգային լրատվական գործակալության գործունեությունը, թանգարանների հանրահռչակման հնարավորությունները և այլն։

Հայաստանը ճիշտ «փաթեթավորելու» համար հավաքվել են ՏՏ ու զբոսաշրջության ոլորտի մասնագետները

The Alexander հյուրանոցի վաճառքի ու մարքեթինգի գծով տնօրեն, հայրենադարձ Հայկ Սահակյանը կարծում է, որ զգալի ֆինանսական միջոցներ ու հյուրանոցների և երկրի գովազդի համար գիտելիքներ ունեցող միջազգային հյուրանոցները կարող են օգնել պետությանը զբոսաշրջության զարգացման հարցում, քանի որ այդ հարցում նրանց շահերը համընկնում են։

Հայաստանը ճիշտ «փաթեթավորելու» համար հավաքվել են ՏՏ ու զբոսաշրջության ոլորտի մասնագետները

Տուրիստական ցուցահանդեսներում զբաղվում են Հայաստանի գովազդով, բայց եթե համակարգումն ավելի բարձր մակարդակի վրա լինի, այդ աշխատանքն ավելի արդյունավետ կլինի։ Նա կարծում է, որ այժմ արտասահմանում երկիրն առաջ տանելու վերաբերյալ ընդհանուր տեսլական չկա, ինչը շատ է  բարդացնում աշխատանքն ու ավելացնում է  ծախսերը։

«Մենք պետք է միավորվենք ու միասին դա անենք։ Կարծում եմ` բոլոր հյուրանոցները հետաքրքրված կլինեն։ Հաշվի առնելով ռեսուրսների մոտավոր քանակը, դա զգալի ներդրում կլինի երկրի հանրահռչակման գործում», – նշեց Սահակյանը։

Yerevan Zipline–ի համահիմնադիր ու գլխավոր տնօրեն Ժիրայր Մուշեղյանն իր հերթին առաջարկում է կրեատիվ լուծումներ ու ժամանակակից տեխնոլոգիաներ օգտագործել  տուրիստական բիզնեսն ավելի արդյունավետ զարգացնելու համար։ Նա պատմեց ու ցույց տվեց` ինչպես օգտագործել VR–տեխնոլոգիաները։ Համաժողովի երկու մասնակիցներին հաջողվել է դիպչել վիրտուալ իրականությանն ու թռիչքի իրական զգացողություն ապրել։

«Մեզ հաջողվեց ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ «կազմակերպել» միջմոլորակային թռիչքներ, ազատ անկման զգացողությունով թռիչքներ, ու բնականաբար դա դրական է անդրադարձել այցելուների քանակի վրա», – ասաց Մուշեղյանը։

Ֆորումի տեղեկատվական հովանավոր Sputnik գործակալության կոմերցիոն տնօրենի տեղակալ Ալլա Մալախովան ասաց` ինչպես ամենակարճ ժամկետներում գլոբալ շուկա դուրս գալ ու ոլորտի առաջատար ներկայացուցիչների մրցակիցը դառնալ։

Հայաստանը ճիշտ «փաթեթավորելու» համար հավաքվել են ՏՏ ու զբոսաշրջության ոլորտի մասնագետները

Նա ընդգծեց, որ Sputnik–ի առցանց լսարանը չորս տարվա ընթացքում կարողացել է ընդգրկել  242 երկիր։ Եթե 2016 թվականի փետրվարին Sputnik–ը 10 միլիոնից մի փոքր շատ այցելու ուներ, ապա հիմա այդ թիվը մոտ 70 միլիոն է։

Նա ասաց, որ գործակալությունը ներկայացնում է այն երկրների տուրիստական ներուժը, որտեղ ներկայացուցչություն ունի։ Ամենամեծ դրական կողմն այն է, որ դա անում են տեղացի լրագրողները, որոնք ծանոթ են տուրիստական ներուժին ու տիրապետում են անհրաժեշտ ամբողջ տեղեկությանը։ 

Նշենք` առաջին միջազգային ամենամյա «Նորարարական տեխնոլոգիաները տուրիստական ոլորտում» համաժողովը գործնական հարթակ է զբոսաշրջության ներկայացուցիչների համար, որոնք հետաքրքրված են համագործակցությամբ։ Համաժողովին մասնակցելու են զբոսաշրջության ոլորտի առաջատար ընկերությունները նաև միջազգային կազմակերպությունները, միջազգային հիմնադրամները, ապահովագրական, բանկային ու ծառայություն մատուցող ընկերությունները, HoReCa ցանցի ներկայացուցիչները։