ՌԱԴԻՈ

Գեղամյան․ «Հայ երեխայի դավանափոխության դեպքը չի կարելի ընդհանրացնել»

Նախկինում էլ են եղել դեպքեր, որ հայերն ընդունել են իսլամ, և այս դեպքն աննախադեպ չի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը` խոսելով Թուրքիայում բռնի կերպով իսլամ ընդունած 15–ամյա հայ երիտասարդի մասին։
Sputnik

 

Գեղամյան․ «Հայ երեխայի դավանափոխության դեպքը չի կարելի ընդհանրացնել»

«Հայ երեխայի դավանափոխության դեպքը չի կարելի ընդհանրացնել և ասել , որ բոլորին սպառնում է նման բան։ Այս դեպքը առիթ է, որ խոսենք Թուրքիայում ապրող 30 հազար  քաղաքացիների ճակատագրի մասին»,-ասել է Գեղամյանը։

Ըստ թուրքագետի՝ խնդիրն այն է, որ Հայաստանը չունի  Թուրքիայում  պաշտոնական ներկայացուցչություն և  այնտեղ ապրող հազարավոր քաղաքացիների  խնդիրները անուղակի ձևով են մեզ հասնում։