ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանում 2019-2020 թվականներին ՀՆԱ–ի 4,5% աճ է կանխատեսում։ Այս մասին գրված է ՎԶԵԲ–ի հերթական կանխատեսման մեջ։
2017 թվականին Հայաստանի ՀՆԱ–ն աճել է 7,5%, 2018-ին` 5,2%–ով։ 2019-20 թվականներին 4,5%–ի աճ է կանխատեսվում։
2018 թվականին Արևելյան Եվրոպայում և Կովկասում ՀՆԱ–ի աճը կազմել է միջինը 2,4%-3,0%։ Որոշ երկրներում, այդ թվում` Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում, փոքր–ինչ նվազել են աճի նախկին տեմպերը։
2018 թվականին Ռուսաստանի տնտեսությունը, 2017 թվականի 1.5%–ի համեմատ, աճել է 2,3%–ով, մեծ մասամբ` նավթի գնի աճի հաշվին։ Ռուսաստանի ԿԲ–ն բարձրացրել է առանցքային տոկոսադրույքը` գնաճը և պատժամիջոցների նոր փուլով պայմանավորված ռուբլու թուլացումը զսպելու համար։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա իրական ՀՆԱ–ն (հաշվի առնելով գնաճը) ավելացել է 8,5%–ով, բայց երկրորդ կիսամյակում դանդաղել է մինչև 3,0%, գյուղատնտեսությունում և լեռնամետալուրգիական սեկտորում արձանագրած փոքր անկման պատճառով։ Ընդհանուր առմամբ տարվա ընթացքում աճը կազմել է 5.2%:
2018 թվականին կապիտալ ներդրումների աճը կազմել է 5%։ Ֆիզիկական անձանց շարքում շարունակել է աճել գնողունակ պահանջարկը արտերկրից (հիմնականում` Ռուսաստանից) ստացվող փոխանցումների և սպառողական վարկավորման աճի շնորհիվ։ Պետությունը բյուջետային ծախսերն ավելի արագ է ավելացրել, քան ծախսերը (ենթակառուցվածքային ներդրումների համար): Այդ պատճառով ընթացիկ հաշվի պակասուրդը լրջորեն աճել է`ՀՆԱ-ի 2,4%–ից մինչև 9,1%:
Նախնական տվյալով` տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019 թվականի առաջին եռամսյակում աճել է 6,5%–ով։ ՎԶԵԲ–ն ակնկալում է, որ այս միտումը շարունակական կլինի։