ԵԱՀԿ դիտարկումն է անցկացրել Մարտակերտի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 Մայիս — Sputnik. ԵԱՀԿ առաքելությունը հերթական դիտարկումն է անցկացրել Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։

Ինչպես տեղեկացնում են Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունից, մայիսի 14-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։

Ադրբեջանի հետ բանակցությունները կշարունակվեն. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա):

Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: