Բլոգեր Լապշինը հանդիպել է Փաշինյանի հետ

Ալեքսանդր Լապշինը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է զբոսաշրջության ոլորտի խնդիրները։ Նա կարծում է, որ զբոսաշրջությունը կառավարության համար առաջնահերթ չպետք է լինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Բլոգեր Ալեքսանդր Լապշինը օրեր առաջ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և եկել այն եզրակացության, որ երկրի կառավարության համար զբոսաշրջության զարգացումը առաջնահերթ խնդիր չպետք է լինի։ Այս մասին Լապշինը հայտարարել է երեքշաբթի «Զբոսաշրջության ոլորտի նորարար տեխնոլոգիաները» խորագրով համաժողովի ընթացքում։

Հայաստանը ճիշտ «փաթեթավորելու» համար հավաքվել են ՏՏ ու զբոսաշրջության ոլորտի մասնագետները

Նա հայտարարեց զբոսաշրջության զարգացման ոլորտում առկա մի քանի խնդիրների մասին, սակայն հիմնականը` թանկ ավիատոմսերն են։ Նրա կարծիքով բյուջետային ավիաուղիների մուտքը կհանգեցնի զբոսաշրջիկների զգալի հոսքի։ Այս հարցը բլոգերն արդեն հասցրել է քննարկել երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Մենք զրուցեցինք մոտ կես ժամ։ Խոսում էինք Հայաստանում զբոսաշրջության մասին, խնդիրը նրան հայտնի է։ Նա պատմեց, որ օդանավակայանը վաճառվել է ոչ ամենաշահավետ պայմաններով և տուրքերը բարձր են։ Սակայն կա նաև Գյումրու օդանավակայանը, կառուցվում է Կապանում, ինչպես նաև բանակցություններ են վարում Ryanair–ի հետ, ինչը թույլ կտա լիբերալ գներով մեկնել Եվրոպայի քաղաքներ», – պատմել է բլոգերը։

Եվս մեկ խնդիր է նա համարում միջազգային հեռուստաալիքներում երկրի գովազդի բացակայությունը։ Նրա խոսքով` Հայաստանը չի ընկալվում որպես զբոսաշրջային ուղղություն և հիմնականում ընդգրկվում է տուրփաթեթների մեջ Վրաստանի հետ մեկտեղ, որը լավ գովազդված է։

Դահլիճից հնչեցրած հարցին ի պատասխան, թե բլոգերն ինչ տպավորություն է ստացել, արդյո՞ք կառավարությունը կլուծի զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրները, Լապշինը հայտարարել է, որ սա նախարարների կաբինետի համար առաջնահերթ խնդիր չէ։

Լապշինը նշեց, որ կառավարությունում այդ ամենը գիտեն, բայց, ցավոք, ամեն ինչ չէ, որ կարելի է միանգամից լուծել։