ՌԱԴԻՈ

Բադալյան․ «Հայաստանը ԵՄ–ի հետ քաղաքական օրակարգ չունի»

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է, որ վերջին մեկ տարում ՀՀ-ԵՄ հարաբերությունները մնացել են նույն մակարդակում, ինչ կար երրորդ նախագահի ժամանակ։ Նա այդ մասին խոսել է Sputnik Արմենիայի եթերում։
Sputnik
Բադալյան․ «Հայաստանը ԵՄ–ի հետ քաղաքական օրակարգ չունի»

Բադալյանը նշում է, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները այս պահին սառը հարաբերություններ են՝ բարիդրացիական անվան տակ։

«Հայաստանը ԵՄ–ի հետ քաղաքական օրակարգ չունի։ Ձևական հարաբերություններից բացի, օրակարգային հարաբերություններ չկան»,– ասում է նա։

Ըստ քաղտեխնոլոգի՝ հարաբերությունների սառնությունը բացատրվում է հանգամանքով, որ նոր իշխանությունները չեն ցանկանում ավելի բարձր մակարդակի վրա դնել հարաբերութունները, որպեսզի Ռուսաստանի իշխանության մոտ կասկած չհարուցեն իրենց արտաքին քաղաքականության անփոփոխության մասին։ Եվ պատահական չէ , որ վարչապետ Փաշինյանը բոլոր հանդիպումների ժամանակ հայտարարում է, որ արտաքին քաղաքականությունը չի փոխվելու։