Ասուլիս. «Առաջին անգամ Հայաստանում սպորտային պարերի աշխարհի առաջնություն կանցկացվի»

Մայիսի 15-ին, ժամը 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս` նվիրված մայիսի 18-ին Հայաստանում կայանալիք մինչև 21 տարեկանների սպորտային պարերի Աշխարհի առաջնությանը:
Sputnik

Մամուլի ասուլիսի առաջնության կազմակերպիչները՝ Հայաստանի սպորտային պարերի Ֆեդերացիայի գործադիր տնօրեն Սուրեն Մխիթարյանը, ՀՍՊՖ-ի արտաքին հարցերի պատասխանատու Ալբերտ Հակոբյանը և նույն կազմակերպության գործավար Իրինա Ֆիլիպչուկը կպատմեն կայանալիք մրցումների և հայ մասնակիցների մասին, կասեն, թե ինչպես առաջնությունը կնպաստի Հայաստանում սպորտային պարերի մասսայականացման, զարգացման, առողջ ապրելակերպի, սպորտային վարպետության բարձրացման հարցում, և ի՞նչ դրական ազդեցություն կարող է ունենալ այս մրցույթը Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության, հետևաբար նաև տնտեսության զարգացման վրա։

Առաջնությանը հնարավորություն կունենան մասնակցելու 30 երկրի մարզիկներ։

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով: