ՌԱԴԻՈ

Ապրեսյան․ «Այս ամառ զբոսաշրջիկների թիվը կաճի մոտ 10 տոկոսով»

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը կարծում է, որ զբոսաշրջիկների աճի ակնկալիքին զուգահեռ պետք է մտածենք ծառայությունների որակի բարձրացման մասին։ Նա այս մասին խոսել է Sputnik Արմենիայի եթերում։
Sputnik
Ապրեսյան․ «Այս ամառ զբոսաշրջիկների թիվը կաճի մոտ 10 տոկոսով»

Մեխակ Ապրեսյանն առանձնացնում է զբոսաշրջության նոր ուղղություններ, որոնք գրավում են մեր երկիր այցելողներին, խոսքը գաստրոտուրիզմի, էքստրեմալ տուրիզմի, նաև ագրո և բուժական զբոսաշրջության մասին է։

«Այս ամառ սպասվում է զբոսաշրջիկների թվի մոտ 10 տոկոս աճ։ Մենք լրջորեն պետք է մտածենք նաև այդ աճը սպասարկելու մասին, զբոսաշրջիկներին պատշաճ ընդունելու և ճանապարհելու մասին»,– ասում է Ապրեսյանը։

Նրա խոսքով` չպետք է թույլ տանք , որ հիասթափված զբոսաշրջիկներ լինեն։ Դրա համար անհրաժեշտ է ապահովել բարենպաստ գործարար ներդրումային միջավայր, բարեխիղճ մրցակցային միջավայր, ծառայությունների բարձր որակ։