Ադրբեջանի հետ բանակցությունները կշարունակվեն. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը

Փաշինյանը նաև ընդգծել է, որ շատ կարևոր է բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի միացումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կարճ շփում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ «Արևելյան գործընկերության» հոբելյանական միջոցառումների շրջանակում, բայց հաջորդ հանդիպման վերաբերյալ կոնկրետ ծրագրեր առայժմ չկան։ Այս մասին երեկ`մայիսի 13–ին, Փաշինյանն ասել է լրագրողների հետ զրույցում։

Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում մասնակցել է պաշտոնական ընթրիքին

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են ԵՄ «Արևելյան գործընկերության» տասնամյա ծրագրի տոնական ընթրիքի ժամանակ։

«Առայժմ ծրագրեր չկան, բայց ես վստահ եմ, որ բանակցային գործընթացը կշարունակվի», – ասել է նա լրագրողներին` պատասխանելով այն հարցին, թե նախատեսվում են արդյո՞ք նոր հանդիպումներ Ալիևի հետ։

Միաժամանակ նա հաղորդել է, որ կարճատև շփման ընթացքում Ադրբեջանի նախագահի հետ քննարկել է «ընթացիկ իրավիճակը»։

Փաշինյանը նաև ընդգծել է, որ շատ կարևոր է բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի միացումը։