Երևանում մի քանի հոգով փորձել են առևանգել աղջկան. քաշքշել ու փորձել են նստեցենել «Նիվա»

Աղջիկը դիմադրել է, բղավել՝ գրավելով անցորդների ուշադրությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ երեկ գիշեր արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։

Տղամարդը կախվել է պատշգամբում. պատճառը հուսահատությո՞ւնն է

Ազատության պողոտայում մի քանի երիտասարդ փորձել են մի աղջկա առևանգել։ Երիտասարդները նրան քաշքշել են ու փորձել հարկադրաբար նստեցնել «Նիվա» մակնիշի ավտոմեքենան։

Աղջիկը դիմադրել է, բղավել՝ գրավելով անցորդների ուշադրությունը։ Երիտասարդները աղջկան չեն կարողացել նստեցնել մեքենան ու փախել են։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ աղջիկը 33 տարեկան է և ապրում է Երևանում։ Նա երիտասարդներից ազատվելուց հետո դիմել է իրավապահների օգնությանը, որոնք միջոցառումներ են ձեռնարկում միջադեպի մասնակիցներին հայտնաբերելու համար։