Տոնոյան. «Որևէ այլ քաղաքական ալյանսին կամ միավորմանը միանալու հարց ԲՀԿ–ն չի քննարկվում»
© Sputnik
«Որևէ այլ քաղաքական ալյանսի կամ միավորման հարց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում չի քննարկվում»,-վստահեցնում է ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Պատգամավորի խոսքով` ինչ վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքին, ապա դա բացառապես այդ ուժերի գործունեության դաշտն է։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին աջակցող մի շարք անհատներ, կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ միավորվել են ու կազմել «Նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքը»:
Մայիսի 11–ին, «Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինք» անվամբ միությունն անցկացրել է իր առաջին հավաք–հանդիպումը։ Ինչպես ասվում է 2–րդ.ամ կայքում, դաշինքի ստեղծման նպատակը աջակցությունն է ապօրինի կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահին։