Փաշինյանն ասել է` որքան է արժեցել «թավշյա հեղափոխությունը»

ՀՀ վարչապետը խոսել է «թավշյա հեղափոխության» մասին և վստահեցրել, որ Հայաստանի կառավարությունը ոչ մի ստվերային պայմանավորվածություն չունի որևէ անձի կամ կորպորացիայի առջև։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. «Թավշյա հեղափոխությունը» Հայաստանում իրականացվել է ամբողջ աշխարհի հայերի նվիրաբերությունների հաշվին։ ՌԲԿ–ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով` 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը պրագմատիզմի հանդեպ ռոմանտիզմի հաղթանակն էր, սակայն ամեն դեպքում գումար էր պահանջում։ Նա ճշտել է, որ ընդհանուր առմամբ մոտ 200 հազար դոլար է ծախսվել։

«Որտեղի՞ց այդ գումարը։ Մարդկանցից էինք խնդրել։ Մենք էլեկտրոնային դրամապանակ ունեինք, ու ամբողջ երկրի հայերը, ի դեպ` մեծ մասը Ռուսաստանից, մեզ գումար էին նվիրաբերում։ Մենք ծախսում էինք այդ գումարը և հեղափոխության ընթացքում ամեն շաբաթ հրապարակում` որքան գումար ու ինչի համար ենք ծախսել», – ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով` այդ մոտեցումը թույլ է տվել հեղափոխականներին այլ կամ այն շրջանակներին պարտք չմնալ։ Հենց այդ պատճառով կառավարությունը ոչ մ ի ստվերային պարտականություն չունի ոչ մի անձի կամ կորպորացիայի առջև։

«Թավշյա հեղափոխությունից» հետո բացահայտված միլիարդներից վերականգնվել է 347 միլիոնը. ՀՔԾ

Նրա խոսքով` այսօր Հայաստանում ոչ մի մենաշնորհ չկա։ Փաշինյանը «սիրո հեղափոխության» հաղթանակի մեկ այլ պայման է համարում սոցցանցերի ի հայտ գալը։ Վարչապետն ասել է, որ երբ 2011 թվականին դուրս է եկել բանտից, Հայաստանում արդեն շատերն էին օգտվում սոցցանցերից։

«Ու ես սկսեցի հասկանալ, որ ընդդիմադիր գործիչի համար այդ շփումն օգտագործելու հնարավորություն կա... Երբ պատգամավոր դարձա, հրապարակում էի ելույթներս Facebook–ի իմ էջում ու YouTube–ում։ 2016 թվականին իմ բոլոր ելույթները մոտ 10–15 միլիոն դիտում ունեին։ Աշխարհում 10 միլիոն հայ կա։ Դա նշանակում է, որ տեսականորեն կարելի է ասել, որ յուրաքանչյուր հայ գոնե մեկ անգամ տեսել էր իմ ելույթը» , – ասել է վարչապետը։

Հիշեցնենք` «թավշյա հեղափոխությունը» Հայաստանում փաստացի մեկնարկեց 2018 թվականի ապրիլի 13–ին։ Ցուցարարները դեմ էին, որ նախագահ Սերժ Սարգսյանը ստանձնի վարչապետի պաշտոնը։