Օրվա կադր. Ռոբերտ Քոչարյանն ինքնատիրապետումը չի կորցնում

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 13–ին սկսվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին վարչապետ Արմեն Գևորգյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործով դատական նիստը։
Sputnik

Sputnik Արմենիայի լուսանկարչին հաջողվել է դատարանի դահլիճում «որսալ» Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայացքը։ Դատելով լուսանկարներից` Քոչարյանն ինքնատիրապետումը չի կորցնում և բարձր տրամադրություն ունի։ Ամեն դեպքում, հուզմունքի նշաններ չեն երևում։