ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. «Եվրատեսիլ 2019»–ի հայ մասնակից Սրբուկը մրցույթի բացման արարողությանն է ներկայացել սպիտակ կոստյումով։
Լուսանկարը հրապարակվել է Եվրատեսիլում Հայաստանի պատվիրակության պաշտոնական էջում։
Բաժանորդները մեկնաբանել են լուսանկարն ու հաջողություն մաղթել Սրբուկին։ Իսկ համացանցում ակտիվ քննարկում են նրա կիսամերկ կուրծքն ու կարմիր շրթներկը։
«Եվրատեսիլի» Instagram–յան էջում մրցույթի մասնակիցները մի տեսանյութ են հրապարակել, որում երգչուհին նկարում է ինքն իրեն։ Սրբուկի նկարածը շատ է տարբերվում այն կերպարից, որով ներկայացել է մրցույթի բացմանը։
«Մենք սիրում ենք Սրբուկին», «Նա հաղթող է», «Թագուհի», «Շատ տաղանդավոր աղջիկ է», «Հուսով եմ` նա կհաղթի», – գրել են աղջկա երկրպագուները։
«Եվրատեսիլ – 2019»–ի կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 14–ին ու 16–ին Թել Ավիվում, իսկ եզրափակիչը կկայանա մայիսի 18–ին։ Մրցույթին 41 երկրի ներկայացուցիչ կմասնակցեն։ Սրբուկը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակիչում և կերգի Walking Out ստեղծագործությունը։