Ջա՜ն, ջա՜ն. հայերը Մոսկվայում կամ Գեորգի Կոտը վարակում է իր հայկական պարով

Հայտնի ոճաբան Գեորգի Կոտն ուրախացրել է իր բաժանորդներին ու պարել հայկական երաժշտության տակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Վարսահարդարման արվեստի աշխարհի կրկնակի չեմպիոն, Ռուսաստանի դիզայներների միության անդամ, Գեղեցկության միջազգային ակադեմիայի ղեկավար Գեորգի Կոտը տեսանյութ է հրապարակել Instagram–ի էր էջում` ուրախացնելով ու դրական լիցքեր փոխանցելով իր բազմաթիվ բաժանորդներին։

Տեսանյութում երևում է` ինչպես է վարպետը մի խումբ երիտասարդ աղջիկների ու տղաների հետ պարում հայկական երաժշտության տակ։ Բոլորի ձեռքին գեղեցիկ ծաղկեփնջեր են։ Լսվում է, որ ինչ–որ մեկն ասում է. «Ջա՜ն, ջա՜ն»։

«Այսօր հայավարի քեֆ ենք անում», – մեկնաբանել է նա իր հրապարակումը։

Գեորգի Կոտը ցնցված է. հայտնի ոճաբանի դեմքը «հայտնվել» է տղամարդու գլխին. տեսանյութ

Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում տեսանյութը դիտել են ավելի քան 200 հազար անգամ։

Բաժանորդներից շատերը հիացական մեկնաբանություններ են գրել հրապարակման տակ. «Ջան, ջան, տաշի՜», «Ինչ լավն եք», «Դուք հանճար եք, շատ տաղանդավոր մարդ».

«Վարակում եք դրական լիցքերով։ Ձեզ հետ քեֆ ենք անում», – գրել են Կոտի երկրպագուները։

Հիշեցնենք` 2018 թվականի ամռանը ոճաբանը Հայաստան էր այցելել ու վարպետության բարեգործական դաս անցկացրել։