Սա մի յուրօրինակ «ժամանակի մեքենա» է, որի մասին բոլորը, կարծես, մոռացել են: Ամայացած արտադրամասեր, խոնավությունից ծեփաթափ պատեր ու ծածկ, դատարկ ու մարդաթափ տարածք, որտեղ մի ամբողջ դարաշրջան է խտացել:
Այս դատարկության մեջ ամեն ինչ խոսում է, ամեն առարկա մի բան է պատմում: Եվ դատարկությունն ինքն էլ լցված է ֆանտաստիկ պատմություններով ու անպատմելի ֆանտազիաներով:
Sputnik Արմենիայի ֆոտոշարքը ցուցադրում է երբեմնի հզոր գործարանի այսօրվա վիճակը։