«Իրականում». Թրամփն սկսել է այն մասին խոսել, որ պատրաստ է բանակցել Իրանի ղեկավարության հետ
© Sputnik
Իրականում այն հանգամանքը, որ Իրանը սպառնում է մասնակիորեն միջուկային գործարքից դուրս գալ, կանխատեսելի էր դեռ այն ժամանակ, երբ գործարքից միակողմանի դուրս եկավ Միացյալ Նահանգները, իսկ գործարքի եվրոպական մասնակիցները, մի տեսակ, Թրամփի այդ քայլը համարյա թե չտեսնելու տվեցին: Դե, իսկ Թեհրանն էլ վերջերս բազմիցս էր ասում, որ ծարահեղ դեպքում միջուկային պայմանագիրը ուղղակի կչեղարկի ու ատոմային բնագավառում ինչ կուզի՝ կանի:
Հեղինակ՝ Արման Վանեսքեհյան