Հայաստանում ՌԴ քաղաքացու դիակ են հայտնաբերել

Փրկարարները դիակը հայտնաբերել են հյուրասենյակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Մայիսի 13-ին, ժամը 00։46-ին «911» ծառայությունը տեղեկություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Տղամարդը կախվել է պատշգամբում. պատճառը հուսահատությո՞ւնն է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերել Ն.Չ.-ի (ծնված 1956 թ., ՌԴ քաղաքացի) դին։