Հակառակորդի գնդակից ինն օր առաջ գլխի վնասվածք ստացած զինծառայողը գիտակցության է եկել

Զինվորն արդեն կարողանում է հաղորդակցվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Մայիսի 4–ին հակառակորդի կրակոցից գլխին ծանր վնասվածք ստացած 21–ամյա զինծառայող Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Նա կարողանում է հաղորդակցվել։ Նրա առողջական վիճակում դրական դինամիկա է նկատվում»,–ասաց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել Արցախի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։ Զինծառայողն այժմ գտնվում է Մուրացանի զինվորական հոսպիտալում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 21-ամյա զինծառայողը նախորդ տարի Ռուսաստանի Դաշնությունից հատուկ եկել էր Հայաստան՝ բանակ զորակոչվելու համար: