ՌԱԴԻՈ

Բաբայան. «Հրադադարի պայմանագիրը հազարավոր կյանքեր փրկեց»

25 տարի առաջ կնքված պայմանագիրն աշխարհաքաղաքական նոր իրավիճակ ստեղծեց տարածաշրջանում։ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Արցախի, Հայաստանի ու Ադրբեջանի ստորագրած պայմանագրի մասին։
Sputnik
Բաբայան. «Հրադադարի պայմանագիրը հազարավոր կյանքեր փրկեց»

Բաբայանը նշում է, որ 1994թ–ի մայիսի 12-ին Արցախի, Հայաստանի ու Ադրբեջանի ստորագրած հրադադարի պայմանագիրը կարևոր իրադարձություն էր առաջին հերթին մարդասիրական տեսանկյունից։

«Հրադադարի պայմանագիրը փրկեց հազարավոր կյանքեր ու կանգնեցրեց պատերազմը»,-ավելի քան 2 տասնամյակ անց արձանագրում է նա։

Հրադադարի 25 տարին. արտգործնախարարը խոսել է փաստաթղթային ու իրական հրադադարների մասին

Ըստ Բաբայանի` հրադադարի հաստատումից հետո տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր իրավիճակ է ստեղծվել։

«Հրադադարից հետո արևելյան Անդրկովկասում ամրագրվեց Արցախի Հանրապետությունն իր նոր սահմաններով»,- փաստում է Բաբայանը։

Նրա խոսքով` հայկական կողմն անում է ամեն ինչ, որպեսզի պահպանի կայունությունն ու խաղաղությունը։

«Հրադադարի ռեժիմը պահպանվեց մինչև 2016 թվականը, ինչին հաջորդեց ապրիլյան քառօրյա պատերազմը, որից հետո հրադադարը կրկին վերահաստատվեց»,- նշում է Արցախի նախագահի մամուլի քարտուղարը։

Բաբայանը ցավով է փաստում, որ չնայած հրադադարի ռեժիմին, լինում են նաև զոհեր։