Ահազանգ է ստացվել, որ Երևանի հյուրանոցներից մեկում պայթյուն է լինելու

Փրկարարները դեպքի վայր են ժամանել ու սահմանազատել են տարածքը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Մայիսի 13-ին, ժամը 17:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ 30 րոպեից պայթյուն է տեղի ունենալու Երևան քաղաքի Աբովյան 8 հասցեում գտնվող հյուրանոցում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։

Հակառակորդի գնդակից ինն օր առաջ գլխի վնասվածք ստացած զինծառայողը գիտակցության է եկել

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Ոստիկանության կինոլոգիական խումբն իրականացրել է տեղազննում. վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել: