Ողբերգական վրաերթ Արարատի մարզում. հետիոտնը հիվանդանոցում մահացել է

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Արտաշատի բժշկական կենտրոն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի –Sputnik. Արարատի մարզում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, երեկ՝ մայիսի 11-ին, ժամը 21:30-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 54-ամյա Սամվել Ամիրյանն իր վարած Honda մակնիշի 04 QD 055 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Երասխ ավտոճանապարհի 30 կմ հատվածում վրաերթի է ենթարկել մոտ 50-55 տարեկան տղամարդ հետիոտնի:

Տղամարդը կախվել է պատշգամբում. պատճառը հուսահատությո՞ւնն է

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Արտաշատի բժշկական կենտրոն, սակայն նա վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա մեքենան վարել է սթափ վիճակում: Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: