ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Սերբ փոփ-ֆոլկ երգչուհի, 32-ամյա Ինդիրա Արադինովիչն ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կրկնօրինակն է համարվում: Ինքը՝ կինը, հրաժարվում է այդ կլիշեից ու պնդում է, որ ի տարբերություն Քիմի, իր բարեմասնությունները բնական են: Այս մասին հայտնում է Ladbible կայքը:
«Ասում են՝ մենք նման ենք: Նույնիսկ, երբեմն, մեր շպարն ու սանրվածքը համընկնում է, բայց դա զուտ պատահականություն է, ոչ ավելի», - պարբերականը մեջբերում է Ինդիրայի խոսքը:
Կնոջ խոսքով՝ ինչ վերաբերում է արտաքինին, ինքը բոլոր չափանիշներով Քիմից լավն է, քանի որ Քարդաշյանը բազում վիրահատություններ է տարել:
«Եթե անկեղծ լինենք, ես ավելի սիրուն եմ: Իսկ Քիմը բազում վիրահատություններ է տարել», - ասում է Ինդիրան:
Նա նշել է, որ դեմ չէր լինի Քիմի պես շռայլ կյանք վարել, բայց երջանկությունը փողի մեջ չէ: