Մենք կապ չունենք. Ալսուի ընտանիքի պատասխանել է հնչող մեղադրանքներին

Աբրամովների կարծիքով՝ այդ լուրերը տարածել են երեխայի վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. Ալսուի ընտանիքը ոչ մի կապ չունի «Ձայնը. Երեխաներ» հեռուստաշոուի եզրափակչի արդյունքների ստուգման տվյալները գաղտնի պահելու հետ: Այս մասին հայտարարել է երգչուհու տնօրեն Սերգեյ Մադեևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Աբրամովների կարծիքով՝ այդ լուրերը տարածել են հասարակական կարծիքի ձևավորման, ինչպես նաև երեխայի վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար:

«Հաղթանակի համար չարախոսելն անմարդկային է». Ալսուի ընտանիքը արձագանքել է սկանդալին

Նշենք, որ ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, համաձայն որի ՝ նախագծում հաղթած Միկելայի հայրը՝ Յան Աբրամովը, պահանջել է արգելել վերստուգված արդյունքների հրապարակումը:

«Ոչ հոլանդական Talpa ընկերությանն ենք դիմել, ոչ էլ հեռուստաշոուի կազմակերպման հետ կապ ունեցող այլ ընկերությունների կամ մարդկանց», - ասված է ընտանիքի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ երաժշտական նախագծի վեցերորդ եթերաշրջանի եզրափակչի արդյունքների հրապարակումից հետո քննարկումների և դժգոհությունների մեծ ալիք էր բարձրացել օգտատերերի շրջանում: Շատերը կարծում էին, որ Ալսուի 10-ամյա դուստրը՝ Միկելան, այնքան էլ արժանի չէր հաղթանակի: Միկելան եզրափակչում հաղթող է ճանաչվել հեռուստադիտողների քվեարկության արդյունքում ստացած ձայների շնորհիվ:

ՌԴ Առաջին ալիքը, որը հեռարձակում է հեռուստաշոուն, խոստացել էր ստուգել քվեարկության արդյունքները: