ՌԱԴԻՈ

Մարտիրոսյան. «Հայկական կողմի համար բանակցություններում շահեկան վիճակ երբևէ չի եղել»

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա փուլին։
Sputnik
Մարտիրոսյան. «Հայկական կողմի համար բանակցություններում շահեկան վիճակ երբևէ չի եղել»

Ըստ Հայկ Մարտիրոսյանի` բանակցությունները միշտ ընթացել են ոչ հայանպաստ թեզերի շուրջ։

«Հայկական կողմի համար բանակցություններում շահեկան վիճակ երբևէ չի եղել, որովհետև միշտ բանակցվել է ոչ հայանպաստ թեզերի շուրջ, և հիմա էլ այդ իրավիճակը շարունակվում է»,-ասում է քաղաքագետը։

Մարտիրոսյանի խոսքով` հիմա իշխանությունները հնարք են կիրառում՝ ասելով, որ իրենք Մադրիդյան փաստաթղթի շուրջ չեն բանակցում` նկատի ունենալով այն հանգամանքը, որ կոնկրետ փաստաթուղթ դրված չէ սեղանին, բայց սկզբունքները շարունակում են մնալ նույնը՝ դա տարածքներ կարգավիճակի դիմաց բանաձևն է, որը որևէ կերպ չի կարող շահեկան լինել։

«Իշխանությունները չունեն բավարար կամք ու գաղափար՝ հասկանալու համար, որ պետք է ընդհանրապես բանակցությունների բովանդակային փաթեթից կտրականապես հրաժարվել»,-կարծում է քաղաքագետը։