Լողազգեստ, ակնոց ու հմայիչ ժպիտ․ Ալինա Զագիտովան ցնցող տեսք ունի․ լուսանկարներ

Տիտղոսավոր գեղասահորդուհի Ալինա Զագիտովան հանգստի վայրից լուսանկարներ է հրապարակել՝ իր գեղեցկությամբ հիացնելով բազմաթիվ երկրպագուներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. Օլիմպիական չեմպիոն Ալինա Զագիտովան Instagram-ի իր էջում գայթակղիչ լուսանկարներ է հրապարակել։

Լուսանկարում Ալինան գեղեցիկ սև լողազգեստով է ծովի ֆոնին։

«Արձագանքելով օգտատերերի բազմաթիվ խնդրանքներին՝ լուսանկարներ են հրապարակում «սթորիսում» և էջիս վրա։ Շնորհակալություն ջերմ խոսքերի համար», - մեկնաբանել է լուսանկարը հայտնի գեղասահորդուհին։

Մի քանի ժամվա ընթացքում հրապարակումն ավելի քան 77 հազար «հավանություն» է ստացել։

Մարզիկի երկրպագուները, հիացած նրա գեղեցկությամբ, բազում հաճոյախոսություններ գրել։

Նշենք՝ երեկ նա լողազգեստով լուսանկար էր հրապարակել, որն ավելի քան 130 հազար «լայք» էր ստացել։

Հիշեցնենք՝ Ճապոնիայում կայացած Գեղասահքի աշխարհի առաջնությունում Զագիտովան ոսկե մեդալ է շահել՝ 237,50 միավոր հավաքելով։ Այդ հաղթանակը Զագիտվայի համար առաջինն էր աշխարհի առաջնությունում։ Աղջիկը նաև 2018 թվականի Օլիմպիական խաղերի մեդալակիր է։