Համով Հայաստան․ ինչպես պատրաստել նախագահ Արմեն Սարգսյանի սիրած սուրճը

Գարունը ճիշտ ժամանակն է երևակայությանն ազատություն տալու և առույգացնող ու բուրավետ ըմպելիքների բաղադրատոմսեր գտնելու համար։ Մի այդպիսի ըմպելիք են պատրաստել Sputnik Արմենիայի թղթակիցները «Համով Հայաստան» խոհարարական նախագծի շրջանակում։
Sputnik

Այս հարցում մեզ օգնել է երևանյան հաստատություններից մեկի բարիստա-խորհրդատու Աննա Ավետիսյանը։ Աղջիկը 19 տարեկան է, ու չնայած երիտասարդ տարիքին, նրան այդպիսի լուրջ գործ են վստահել։ Նա սիրում է իր աշխատանքը, որովհետև բարիստայի գործը կապված է ակտիվ շփման հետ։

Համով Հայաստան․ Երևանում յուրահատուկ աղանդեր են հորինել, քաղցրակերները հիացած են

Հաստատություն են գալիս ամենատարբեր մասնագիտությունների ներկայացուցիչները՝ սկսած քաղաքական գործիչներից, վերջացրած սովորական աշխատավորներով։ Կոլումբիական սուրճի սիրահարների շարքում է նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։

Աննան ասում է, որ նախագահը հիմնականում նախընտրում է  սուրճի «Արմենիա» ու «Կունդինամարկա» տեսակները։ Այս երկրորդ տեսակից մենք սրճային ըմպելիք պատրաստեցինք՝ դրա մեջ ավելացնելով պաղպաղակ։

Օգտագործել ենք 3 բաղադրիչ`«կունդինամարկա» սուրճ, ջուր ու պաղպաղակ։

Եթե ձեռքի տակ սուրճ պատրաստելու սարք չկա, նույն տեսակի սուրճը պատրաստում ենք ջազվեով։

Սուրճին երկու կամ երեք գնդիկ վանիլային պաղպաղակ ենք ավելացնում (ըստ նախասիրության), ըմպելիքը հետաքրքիր երանգներ է ստանում։

Բարի վայելում։

Մանրամասները դիտեք տեսանյութում։