Դիլիջանում վրաերթի են ենթարկել 12–ամյա աղջկա. վարորդը դիմել է փախուստի

Ոստիկանները, ձեռնարկված օպերատիվ հետախուզական աշխատանքների շնորհիվ, պարզել են վրաերթը կատարած վարորդի ինքնությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. Դիլիջանում վրաերթի են ենթարկել անչափահասի։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, երեկ՝ մայիսի 11-ին, ժամը 13:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան քաղաքի Կալինին փողոցում վրաերթի է ենթարկվել Դիլիջան քաղաքի բնակիչ, 12-ամյա Ելենա Ավետիսյանին:

Ռոստովում գազի պայթյունից փլուզված շենքի 1–ին կադրերը. դեպքի վայրում աշխատում է 106 մարդ

Վարորդը, երեխային թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Տավուշ» բժշկական կենտրոն: Ոստիկանները, ձեռնարկված օպերատիվ հետախուզական աշխատանքների շնորհիվ, պարզել են, որ վրաերթը կատարել է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի բնակիչ, 41-ամյա Արման Իսպիրյանը՝ իր վարած Toyota Camry մակնիշի 89 AR 888 համարանիշի ավտոմեքենայով: Դիլիջանի ոստիկանները հայտնաբերել են Ա. Իսպիրյանին և ավտոմեքենան: