Աջակցություն կալանքի տակ գտնվող ՀՀ 2-րդ նախագահին. Քոչարյանի աջակիցների դաշինք է ձևավորվել

Դաշինքի ստեղծման հավաքին հրավիրված էր նաև ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին աջակցող մի շարք անհատներ, կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ միավորվել են և կազմել «Նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքը»:

Հայտնի է Քոչարյանի և մյուսների գործով առաջին դատական նիստի օրը. նա գուցե ելույթ ունենա

Երեկ` մայիսի 11–ին, «Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինք» անվանում ունեցող միությունն անցկացրել է իր առաջին հավաք–հանդիպումը։

Ինչպես ասվում է 2–րդ.ամ կայքում, դաշինքի ստեղծման նպատակը աջակցությունն է ապօրինի կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահին։

Առաջին հավաքի ժամանակ ելույթով հանդես են եկել դաշինքի անդամները, ներկայացրել միանալու դրդապատճառները և հայտնել իրենց պատարսատակամությունը՝ անել ամեն ինչ արդարության վերականգնման և ՀՀ երկրորդ նախագահին կալանքից ազատ արձակման համար:

Դաշինքի ստեղծման հավաքին հրավիրված էր նաև ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։