Երևանում ընտրեցին Հայաստանի ամենագեղեցիկ աղջկան. ո՞վ է նա
© Sputnik / Asatur Yesayants
Հայկուհին Երևանից է, սովորում է ԵՊՀ–ի իրավագիտության ֆակուլտետում, 10 տարի զբաղվել է պրոֆեսիոնալ պարով և հաճախել է երաժշտական դպրոց։ Իր տաղանդներից մեկը համարում է դերասանական արվեստը: Կարծում է, որ ունի տարբերվող արտաքին։
Ավելի վաղ նա ասել է, որ եթե հաղթի այս մրցույթում, ապա բարեգործություն կանի։
Նշենք, որ գեղեցկության մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել 400 գեղեցկուհի, որոնցից ընդամենը 20-ն էին մրցույթին մասնակցելու իրավունք ստացել։