ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ժամեր առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այգեձոր բնակավայրում տղամարդ է ինքնասպանություն գործել:
Պատշգամբում պարանով կախված նրա դին առաջինը նկատել են հարևանները, որոնք էլ զանգել են շտապօգնություն և ոստիկանություն:
Sputnik Արմենիայի տեղեկություններով` տղամարդն այս տարի կդառնար 52 տարեկան: Նա ապրում էր առողջական լուրջ խնդիրներ ունեցող ծեր մոր հետ:
Ըստ գյուղում շրջանառվող խոսակցությունների՝ նա այդ ծայրահեղ քայլին դիմել է հուսահատության հետևանքով:
Ասում են, որ ինքնասպանություն գործած տղամարդը որոշ ժամանակ առաջ ծանր վիրահատություն է տարել և ինքն էլ է առողջական խնդիրներ ունեցել:
Տարիներ առաջ կնոջ և երեխաների հետ ապրել է Ռուսաստանում, իսկ վերջերս մշտական բնակության էր տեղափոխվել Հայաստան, քանի որ ամուսնալուծվել էր:
Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները: